Զելենսկին ընդունել է Պուտինի հետ հանդիպում կազմակերպելու՝ Էրդողանի առաջարկը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին համաձայնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում կազմակերպելու առաջարկին: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը՝ հայտնում է Вести-ի ուկրաինական ծառայությունը։

Միևնույն ժամանակ, նա տեղեկացրել է, որ հանդիպման ձևաչափերի մասին առայժմ քննարկում չկա. խոսքը նման հանդիպմանը սկզբունքորեն համաձայն լինելու մասին է։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Մոսկվան չի հրաժարվում երկու երկրի ղեկավարների հանդիպումից, սակայն Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցողները պետք է համապատասխան փաստաթուղթ համաձայնեցնեն, որն այնուհետև կվերջնականացվի ամենաբարձր մակարդակով։

Related posts

Սևանի մակարդակը 1900.77 մետր է՝ անցած տարվա ցուցանիշից 16 սմ-ով բարձր

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էջը փակված է, խաղաղությունը հաստատված է․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում օտարերկրյա զբոսաշրջիկներ են մոլորվել