Զելենսկին բարձր է գնահատել Կիևին լրացուցիչ Patriot համակարգեր տրամադրելու պատրաստակամությունը

Սպիտակ տանը տեղի ունեցած բանակցություններից հետո ԱՄՆ նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույցներ են ունեցել Ուկրաինայի նախագահի հետ: Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ զրույցները «շատ լավն» են եղել:

«Գնահատում ենք Ուկրաինային լրացուցիչ Patriot ՀՕՊ համակարգեր տրամադրելու պատրաստակամությունը: Ամերիկան, Գերմանիան և Նորվեգիան արդեն համատեղ աշխատում են այդ ուղղությամբ»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

Նրա խոսքով՝ կլինեն նաև այլ զենքի մատակարարումներ՝ պաշտպանելու ժողովրդին և հետ մղելու ռուսական հարձակումները:

Զելենսկին վստահեցրել է, որ Կիևը պատրաստ է գործակցել հանուն խաղաղության։ Նա կոչ է արել մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը:

Related posts

Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը

Կասեցում Ջրվեժի աղբավայրում. տնօրենը տուգանվել է 5.4 մլն դրամով․ ԲԸՏՄ

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին