Զբոսայգում դանակահարված տղամարդ է հայտնաբերվել. նա հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 15-ին, ժամը 14.15-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Դավիթաշենի 2-րդ թաղամասի զբոսայգու մոտ քաղաքացի է գետնին ընկած:

Ժամը 14.50-ին հիվանդանոցից է հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 49-ամյա տղամարդ:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 14.00-ին հիվանդանոց տեղափոխված տղամարդուն կտրող-ծակող գործիքով խփել են Դավիթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջնամասում գտնվող հուշարձանի մոտ:

Ժամը 15.50-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 49-ամյա Գագիկ Խաչատրյանը մահացել է:

Ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն ու Մաշտոցի քննչական բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Դավիթաշենի 2-րդ թաղամասի 60-ամյա բնակիչը հայտնաբերվել և ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն` հայտնում է Ոստիկանությունը:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան