«Զարկ» կուսակցությունը միանում է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությանը

«Զարկ» կուսակցության նախաձեռնող խումբը հայտարարությունը է տարածել ու հայտնել, որ միանում է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությանը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ ու համախոհներ, Հաշվի առնելով քաղաքական դաշտում առկա իրողությունները և գիտակցելով ամբիցիաները մի կողմ թողնելու ու համախմբվելու անհրաժեշտությունը՝ որոշում ենք կայացրել ընդունել «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի առաջարկը և քաղաքական ճանապարհը շարունակել «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության հետ միասին՝ դադարեցնելով «Զարկ» կուսակցության պետական գրանցմանն ուղղված աշխատանքները։ Համոզված ենք, որ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության հետ համատեղ ուժերով հնարավորություն կունենանք իրագործել մեր ընդհանուր գաղափարներն ու ծրագրերը՝ հանուն Հայաստանի Հանրապետության։ Համապատասխան հուշագիրը ստորագրել են «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը և «Զարկ» կուսակցության նախաձեռնող խմբի համակարգող Հայկ Արամյանը»,- նշված է հայտարարության մեջ։

Related posts

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Քննարկվել են Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի ձևավորման հնարավորությունները. Պապոյանը Ժնևում է