Զապորոժիեի ուկրաինական ռազմակայանները կփոխանցվեն ռուսական բանակին. Սելիվանով

Ուկրաինայի Զապորոժիեի մարզում գտնվող ռազմական բազաներն ու այլ ռազմական օբյեկտները կփոխանցվեն ռուսական բանակին՝ ՏԱՍՍ-ին հայտնել է ՆԳՆ շրջանային գլխավոր վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Սելիվանովը։

«Բնականաբար, ռուսական զորքերի ուշադրությունը հիմնականում կուղղվի նրան, որ ուկրաինական ռեժիմը չկարողանա վնասել ազատագրված տարածքների բնակիչներին։ Իսկ դրա համար անհրաժեշտ կլինեն բազաներ և ռազմական օբյեկտներ»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիևը պատրաստվում է հանձնել Զապորոժիե քաղաքը։ Զապորոժիեի շրջանի ռազմական-քաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովի կարծիքով՝ դա տեղի կունենա, երբ ազատագրվի Դոնբասը:

Միաժամանակ, ՌԴ վերահսկողության տակ անցած՝ Զապորոժիեի մարզի քաղաքներում և ավաններում կազմավորվում են կազակների ջոկատներ, որոնք հիմնականում մասնակցում են հասարակական կարգի պաշտպանությանը, բայց օգնում են նաև մարդասիրական բեռների պահպանությանը, բնակչությանը պարենային փաթեթներ բաժանելու և այլ հարցերում:

Related posts

Պակիստանը լայնամասշտաբ ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Խոշոր վթար Վանաձորում․ կա 11 վիրավոր