Զանգվածային ձերբակալություններ Թուրքիայում

Թուրքիայում հատուկ գործողություն է իրականացվել, որի արդյունքում ձերբակալվել է 31 անձ, այդ թվում՝ Իզմիթի քաղաքապետ Ֆաթմա Կապլան Հյուրիեթը։

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննել է Իզմիթի քաղաքապետարանի կազմակերպած մի քանի մրցույթ՝ հիմնվելով կասկածյալների ցուցմունքների և գաղտնի վկաների հայտարարությունների վրա։

Հետաքննությունը պարզել է, որ համայնքային մրցույթները թերի են եղել, որոշ ընկերությունների և քաղաքային պաշտոնյաների միջև գոյություն են ունեցել ընտանեկան կապեր, կապալառուներից միջնորդավճարներ են գանձվել, մրցույթների գործընթացների և անձնակազմ վարձելու վրա ազդեցություն է ունեցել նաև Իզմիթի քաղաքապետ Ֆաթմա Կապլան Հյուրիեթի ամուսինը՝ Մուրատ Հյուրիեթը։

Գործի նյութերում ներկայացված արդյունքների համաձայն՝ ենթադրվում է, որ մրցույթներում հաղթած ընկերությունների ներկայացուցիչները, նաև առաջարկներ ներկայացրածները, եղել են քաղաքային պաշտոնյաների ընտանիքի անդամներ և ստացել են վճարումներ քաղաքապետարանի հետ աշխատող ընկերություններից՝ միջնորդավճարների տեսքով։

Գործում նաև նշվում է, որ Իզմիթի քաղաքապետի ամուսինն անմիջական կապ է ունեցել մրցութային գործընթացների, վարձման և անձնակազմի հետ։

Այս արդյունքների հիման վրա Ստամբուլի գլխավոր դատախազության պահանջով միաժամանակյա գործողություն է անցկացվել Իզմիթում, Ստամբուլում, Անկարայում, Անթալիայում, ձերբակալվել է երեք տասնյակից ավելի կասկածյալ:

Related posts

Էնդի Բըրնհեմը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնավարումը կսկսի Թրամփին և Զելենսկուն զանգերով. BBC

Բյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿ

Անտառային հրդեհների ռիսկը մեծացել է․ ինչ կանոններ պետք է պահպանել