«Զանգեզուրի միջանցքի» բացումն անխուսափելի է՝ որքան շուտ, այնքան լավ. Ալիևը՝ Էրդողանի հետ բանակցություններից հետո

«Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) բացումն անխուսափելի է. նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Մենք քննարկել ենք «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) շուտափույթ բացումը: Դա անխուսափելի է, և որքան շուտ, այնքան լավ: Մենք կավելացնենք մեր ջանքերն այս հարցում: Այդ «միջանցքի» (չակերտները՝ Tert.am) բացումը հնարավորություններ կստեղծի բոլոր երկրների համար»,- ասել է Ալիևը:

Նա նաև հավելել է, որ միջազգային իրավունքը «չի գործում», այսօր աշխարհում առաջին պլան է մղվում «ուժի» գործոնը:

«Այսօր աշխարհում առաջին պլան է մղվում «ուժի» գործոնը։ Ցավոք, միջազգային իրավունքը չի գործում։ Սա մենք տեսանք «մեր տարածքների» (չակերտները՝ Tert.am) 30-ամյա «օկուպացիայի» (չակերտները՝ Tert.am) ժամանակ։ Բանակցություններն ու քննարկումները արդյունք չտվեցին: Մենք արդյունքի հասանք մեր ուժերի շնորհիվ»,- ասել է նա:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ