Զախարովան հույս է հայտնել, որ շուտով կսկսվի Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցի զինծառայողների դատավարությունը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով այն հարցին, թե մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցի զինծառայողներն ինչու պատասխանատվության չեն ենթարկվել, նշել է. «Երկու երկրների գլխավոր դատախազությունները, քննչական մարմինները սերտորեն շփվում են այդ հարցով, և խաղաղապահների զոհվելու հանգամանքների քննությունն իրականացվում է քրեական գործերի շրջանակներում»:

Նա նշել է, որ քրեական գործեր են հարուցվել ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Ռուսաստանում:

Զախարովան հույս է հայտնել, որ շուտով կսկսվի դատավարությունը:

Related posts

Առաջիկա օրերը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով

Գյումրին հյուրընկալեց շախմատի սիրողական մրցաշարը

Դպրոցի ճամփան՝ կարճ ու հեշտ.1 մլրդ 98 մլն դրամ՝ դպրոցներ տանող ճանապարհների համար