Զախարովան անդրադարձել է Արցախի բնակիչներին օդային ճանապարհով սնունդ մատակարարելու հնարավորությանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Արբեջանի կողմից շրջափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ծանրագույն իրավիճակին և նրան, թե արդյոք հնարավոր է Լաչինի միջանցքի ապօրինաբար արգելափակման պայմաններում արցախահայությանը սնունդ մատակարարել ինքնաթիռներով ու ուղղաթիռներով:

«Մենք բոլոր կողմերի հետ աշխատում ենք ոչ միայն հանրային տիրույթում, իսկ ինչ վերաբերում է մարդասիրական օգնության առաքմանը, ապա, ինչպես հասկանում ենք, առանձին երկրներ, միջազգային կառույցներ աշխատում են այս հարցի լուծման տարբեր տարբերակների վրա»,- հակիրճ ասել է Զախարովան:

Նշենք, որ նախօրեին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնել է, որ Արցախում հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ վատթարանում է, բոլոր խանութները դատարկ են։

Նշվում է, որ սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների լիակատար բացակայությունը տառապանքներ է պատճառում 120.000 մարդու, այդ թվում՝ 30.000 երեխայի:

Պաշտպանի գրասենյակը միջազգային հանրությանը խնդրել է անհապաղ միջոցներ ձեռնարկել:

Related posts

Ընտրակաշառքի համար պատիժը կխստացվի, կսահմանվեն ընտրելու իրավունքի նոր պահանջներ. ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին քվեարկված նախագծերը

Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ «Կիբեռմարտահրավեր»

Ռուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունը