Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը մոտ 2 ժամ ՀՀ տարածքում պտտվելուց հետո վայրէջք է կատարել «Զվարթնոց»-ում, թռիչքն այլ ինքնաթիռով կկայանա

Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը մոտ 2 ժամ ՀՀ տարածքում պտտվելուց հետո վայրէջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում: Այս մասին Tert.am-ին ասացին «Շիրակ ավիա»-ից:

«Ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց»-ում, այս պահին տեղի է ունենում ուղևորների փոխադրում: Թռիչքն անպայման կիրականացվի, բայց կոնկրետ ժամ չենք կարող նշել»,- փոխանցեցին «Շիրակ ավիա»-ից:

Ավելի վաղ տեղեկություններ էր տարածվել, որ Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը մոտ 2 ժամ է՝ պտտվում է ՀՀ տարածքում, ինքնաթիռում 117 ուղևոր կա:

Խնդիրը կապված է եղել փքման համակարգի հետ, որը բարձրություն հավաքելու համար է։

Related posts

Իրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա

Առաջիկա օրերը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է