Երևան-Երասխ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 17:59-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բախվել են Opel (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 2002 թ․) և Toyota (վարորդ՝ Ն․ Բ․, ծնված 1997 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Opel մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, ուղղել Opel մակնիշի ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին։

Related posts

Հայրենական մեծ պատերազմից 80 տարի է անցել

Բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք, լինենք միասնական, քայլենք միասին․ Հռոմի նորընտիր պապի ուղերձը

Հռոմի նոր Պապ է ընտրվել Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը