Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ անձ հոսպիտալացվել է

Հունվարի 24-ին՝ ժամը 20:00-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 106-րդ կմ-ին բախվել են Nissan (վարորդ՝ Կ․ Մ․, ծնված 1985 թ.) և Toyota (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1972 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Կ. Մ-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Toyota մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, Ռ. Մ․-ին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնությանը. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Related posts

Լիանա Գյուրջյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, Տաթև Հակոբյանը՝ պոկում վարժության արծաթե մեդալակիր

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Ծանրամարտի ԵԱ. Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում նվաճել է փոքր ոսկե, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոքր արծաթե մեդալ