Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է

Հունվարի 10-ին՝ ժամը 22:52-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի խաչմերուկում գտնվող սննդի կետերից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., ծնված 2002 թ․) բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին և բռնկվել։

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։23-ին, մարվել՝ 23։47-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Related posts

Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել

Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ