Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթարի հետևանքով տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 2-ը վիրահատվում են. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ից տուժածների առողջական վիճակի մասին:

Նախարարությունից հայտնում են՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Կաքավաձոր գյուղի մոտ, առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 5 զոհ և տուժածներ:

13 վիրավոր հոսպիտալացվել է:

Նրանցից 10-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ներկա պահին 2-ը վիրահատվում են: Մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Տուժածներից 3-ն էլ տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որոնց վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Related posts

Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆ

Աննախադեպ ճանապարհաշինական աշխատանքներ՝ Ախուրյանում

Խորապես մտահոգիչ է «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վերջին զեկույցում արտացոլված պատկերը․ Պարույր Հովհաննիսյան