Երևանում որդին սպանել է մորը. ոստիկանություն (տեսանյութ)

Ոստիկանություն

Օգոստոսի 12-ին, ժամը 21-ի սահմաններում, 911 ծառայություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրը Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանում ինքնասպան է եղել։
Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերեցին վարձակալական հիմունքներով ապրող 55-ամյա Ռուզաննա Վարդանյանի դին։ Խոհանոցում հայտնաբերված կնոջ դիակի վրա քերծվածքներ կային, իսկ պարանոցին՝ պարան։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ կնոջը սպանել էր 17-ամյա որդին։ Նա ձերբակալվել և ներկայացվել է քննչական ստորաբաժանում։
Նշանակվել են փորձաքննություններ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում