Երևանում մայրը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իր անչափահաս երեխաների նկատմամբ

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Երևանում մայրը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել անչափահաս որդու և դստեր նկատմամբ:
Նշվում էր նաև, որ նշված գործողությունները մայրը տեսանկարահանել և Ֆեյսբուք սոցիալական ցանցով ուղարկել է տարբեր օգտատերերի՝ գումար ստանալու և թմրանյութ ձեռք բերելու նպատակով։
ՆԳՆ-ից 1lurer.am-ի հետ զրույցում հաստատել են , որ վերոնշյալ դեպքը հուլիսի 8-ին բացահայտվել է ՆԳՆ ոստիկանության անչափահասների հանցավորության կանխարգելման մասնագիտացված ստորաբաժանման և ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում:
31-ամյա կինը կասկածանքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանձնվել է Քննչական կոմիտե։

Related posts

Կարևոր է Ուկրաինայի չեզոք և ոչ միջուկային կարգավիճակը. Լավրով

ՀՀ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ամբողջությամբ համընկնում է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տեսլականին. Միրզոյանի հարցազրույցը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը

42-ամյա վարորդը «Տոյոտա»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային