Երևանում հնչած կրակոցների հետևանքով մեկ մարդ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Երևան քաղաքի Շոպրոնի փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ հնչած կրակոցներից 1 անձ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Երևանում կրակոցներ են հնչել: Դեպքի վերաբերյալ  ժամը 16։57-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Շոպրոնի փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ կրակոցներ են հնչել։ Քիչ անց ահազանգ է եղել նաև հիվանդանոցից: Հայտնել են, որ 1 անձ հրազենային վնասվածքով տեղափոխվել է բուժհաստատություն»,- նշեց Ջանոյանը:

Նա հավելեց, որ դեպքի վայր են մեկնել օպերատիվ-քննչական խմբեր, տեղում հայտնաբերվել են կրակված պարկուճներ: Դեպքի վերաբերյալ հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։

Related posts

Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 250000 մարդ

Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի ֆոնին

Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացել է