Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Քաղաքացու ահազանգի հիման վրա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արմեն Հարությունյանին պատկանող հացի արտադրամասում (Երևան, Տիչինայի 67/1): Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Հայտնաբերված սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներն անհամատեղելի են եղել սննդամթերքի արտադրության աշխատանքի հետ:
Պարզվել է, որ՝
– արտադրական շինությունների հատակների, պատերի, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և արտահանվող նյութերից.
– առաստաղներն ապահով չեն եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը.
– բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր:
Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Related posts

Վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու Յորք

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել