Երևանում գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն, որը տեղում մահացել է

Երևանում բեռնատար գնացքն այսօր բախվել է գծերի վրայով անցնող տարեց կնոջը, որը տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ հաղորդագրության` ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժինն ահազանգ է ստացել, որ Աերացիա թաղամասով անցնող գնացքի գծերի վրա քաղաքացին ընկել է գնացքի տակ և տեղում մահացել։
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 71-ամյա ալվարդ Թ․-ն է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են բեռնատար գնացքավարի ինքնությունը։
Կան տեղեկություններ, որ գնացքավարը նկատել է գնացքի գծերի վրայով անցնող քաղաքացուն, մի քանի անգամ շչակ է միացրել, սակայն օգուտ չի տվել, իսկ գնացքը չէր կարող կտրուկ արգելակել։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ