Երևանում բացվեց Կանադայի դեսպանատունը

Կանադան արդեն դեսպանատուն ունի Հայաստանում։ Այսօր Երևանում կայացավ դեսպանատան բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Դրոշը բարձրացրին ՀՀ–ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներն ու Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մելանի Ժոլին։
Հիշեցնենք` Կանադայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը դեռ օգոստոսին հայտնել էր, որ Մելանի Ժոլին սեպտեմբերին կայցելի Հայաստանի Հանրապետություն` մասնակցելու Կանադայի դեսպանատան պաշտոնական բացմանը։
Ժոլին Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու մասին հայտարարել էր դեռ 2022 թվականի հունիսի 29-ին։ Այդ ժամանակ նշվել էր, որ դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը թույլ կտա ամուր կապեր հաստատել 2 երկրի միջև և մեծացնել Կանադայի աջակցությունը հայաստանյան ժողովրդավարությանը։
Ժոլին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել այսօր` հոկտեմբերի 25-ին։

Related posts

Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

Քննարկվել է 2026-2028 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

Վարչապետի որոշմամբ Կարեն Սեդրակյանը նշանակվել է ջրային կոմիտեի նախագահ