Երևանում անհնազանդության ակցիաներ են, կան փակ փողոցներ

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության հրավիրած հանրահավաքի մասնակիցվները Երևանի Փոքր կենտրոնում փողոցներ են փակել:

Հանրահավաքի ավարտից հետո հայտարարվեց 4 ուղղություններով՝ Մաշտոցի պողոտա- Ամիրյան, Սայաթ Նովա- Աբովյան, Բաղրամյան, Մոսկովյան փողոցներով երթ անցկացնելու մասին:

Մայրաքաղաքի այն հատվածներում, որտեղ երթ են անցկացնում հանրահավաքի մասնակիցները, կան փակ փողոցներ:

Անհնազանդության ակցիաները շարունակվում են:

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ փետրվարի 22-ից սկսած Երևանում ամեն օր անհնազանդության ակցիաներ են ակցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Related posts

Հայտնի է «Հայաստան» դաշինքի ցուցակից մանդատ ստացած պատգամավորների անունները

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները