Նոյեմբերի 28-ին՝ ժամը 20.40-ի սահմաններում, Երևանի Ղափանցյան փողոցում նրանք ձերբակալվեցին, իսկ 29-ամա երիտասարդի վարած մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:
33-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին ընդհանուր 47,5 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ 10 գրամ մարիխուանայի, 4,5 գրամ մեթամֆետամինի, 3 գրամ կոկաինի, 30 գրամ հերոինի նմանվող զանգվածներ և «Մեթադոն» գրառմամբ հոգեմետ 100 դեղահաբ։
Երկուսն էլ կալանավորվել են։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: