Երևանի «Արաբկիր» ԲԿ-ում արձանագրվել է 4-ամյա աղջկա մահվան դեպք

Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում արձանագրվել է 4-ամյա աղջկա մահվան դեպք։ Այդ մասին լուրը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 

«Նախնական տեղեկություններով՝ մարմնի վրա բռնության հետքեր չկան։ Փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»,- ասաց Նարեկ Սարգսյանը։

Նշենք, որ, լրատվամիջոցներում տարածված տեղեկության համաձայն, Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզի սանը՝ 4-ամյա Նատալի Ե.-ն, շտապօգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակում մանկապարտեզից տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Related posts

Նպաստել Երևանի և Թեհրանի մոտեցումների համադրմանը, բացահայտել համագործակցության նոր ուղղություններ. Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Հունիսի դրությամբ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն ունի շուրջ 1,8 մլն շահառու, որից 762.404-ն օգտվել են այս կամ այն ծառայությունից

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ. Պապիկյան