Երևանից չվերթներ են չեղարկվել դեպի ԱՄԷ և Քուվեյթ

Իրանի Իսլամական Հանրապետությունում և հարակից երկրներում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանից չվերթներ են չեղարկվել դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ և Քուվեյթ։

Այս մասին նշված է օդանավակայանի պաշտոնական կայքում։

Ըստ չվացուցակի՝ չեղարկվել են դեպի Աբու Դաբի և Քուվեյթ չվերթները, Դուբայ ուղղության 3 չվերթ ուշացում է արձանագրել։

Օդավանակայանի մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ այս պահին այլ չվերթների հետ կապված չեղարկումներ չկան։

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։ Իրանական լրատվամիջոցներն էլ հայտնել են Թեհրանում, Սպահանում և մի շարք այլ քաղաքներում պայթյունների մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին՝ շեշտելով, որ «դրանց նպատակն ամերիկյան ժողովրդին պաշտպանելն է Իրանի ռեժիմի սպառնալիքներից»։

Իրանն ի պատասխան թիրախավորել է տարածաշրջանի տարբեր երկրներում ԱՄՆ ռազմաբազաները, ինչպես նաև հայտարարել է Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և ԱԹՍ-ներ ուղարկելու մասին։

 

Related posts

«Մենք ձեր կարիքը շատ ունենք»․ առողջապահության նախարարությունը աշխատանքի է հրավիրում արտերկրում ուսումն ավարտած երիտասարդներին

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրшվորներ

Բիշքեկում տեղի ունեցավ համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությունը, Հայաստանի մարզիկները ևս խաղերին մասնակցում են. Փաշինյան