Երևանը դեռևս ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի կարևոր անդամ է. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի մասնակցությանը ԵԱՏՄ-ին և ԱՊՀ-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին, անձամբ չի ժամանի կորոնավիրուսի դրական թեստի պատճառով», – ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը նաև ընդգծել է, որ Հայաստանը բազմաթիվ դիվիդենտներ է ստանում ԱՊՀ-ին անդամակցությունից: Նրա խոսքով՝ Հայաստանի աշխատանքը ԱՊՀ-ում երկուստեք շահավետ է: Դա օգուտ է տալիս և՛ երկրին, և՛ միությանը։

«Մեր հայ գործընկերները դադարեցրել են մասնակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն Հայաստանը շատ կարևոր մասնակից է և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում: Դա երկկողմանի է, դրանում շահագրգռված են և ԱՊՀ-ն, և մեր հայ ընկերները»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը:

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա