Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

Օգոստոսի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 11։54-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07։54-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.40⁰ և արևելյան երկայնության 45․81⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Նախիջևան՝ սահմանային գոտի Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Սիսիան և Դաստակերտ քաղաքներում, ինչպես նաև Արևիս, Թանահատ, Թասիկ, Սալվարդ և Տորունիք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Related posts

Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճատև զրույց են ունեցել. տեսանյութ