Երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում, այն զգացվել է նաև Հայաստանում

Մայիսի 11-ին՝ ժամը 17:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։21-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.90⁰ և արևելյան երկայնության 48.88⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 5,0 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Ագարակ, Մեղրի քաղաքներում, Ալվանք, Նռնաձոր և Շվանիձոր գյուղերում՝ 4 բալ ուժգնությամբ։

Related posts

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը

Արթուր Մնոյանը նշանակվել է ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ