Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Դեկտեմբերի 21-ին` տեղական ժամանակով ժամը 03:01-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 20-ին` ժամը 23։01-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․83⁰ և արևելյան երկայնության 46.04⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Քելբաջար քաղաքից 30 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Ջերմուկ քաղաքում՝ 4-5 բալ, Վայոց Ձորի մի շարք բնակավայրերում՝ 2-4 բալ և Սյունիքի մարզի բնակավայրերում ՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Related posts

Թրամփը հրամայել է բացառել կանադական ապրանքները ԱՄՆ կառավարության տարեկան 50 միլիարդ դոլարի գնումներից

Երեկ Գեղարքունիքում ձերբակալված ԿԳՄՍ վարչության պետին և դպրոցի տնօրեններից մեկին կալանավորել են, ևս մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը

Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում նախաճաշել է զինվորների հետ