Տեղացած անձրևի և ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի մի շարք համայնքներ վնասներ են կրել

Մայիսի 9-ի երեկոյան տեղացած անձրևի և ուժեղ քամու հետևանքով վնասներ են կրել Շիրակի մարզի մի շարք համայնքներ։

Այսօր Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ եղել է մարզի Գեղանիստ, Գետափ, Նոր Կյանք համայնքներում, ծանոթացել իրավիճակին։

Մարզպետը խոսել է համայնքների ներկակայցուցիչների հետ, հստակեցրել բնակավայրերին հասցված վնասները։

Նշենք, որ այս պահի դրությամբ վերը նշված համայնքներից զատ, համայնքային հանձնաժողովները մարզպետարանի պատասխանատուների հետ աշխատում են մարզի մի շարք համայնքերում ևս։

Աշխատանքների ավարտից հետո մարզպետարանում վնասների ուսումնասիրությունների մասին արձանագրությունները կամբողջացվեն և կուղարկվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

Related posts

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

Հայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ

Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ