Երդվում եմ անշեղորեն ղեկավարվել Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքներով. Աննա Վարդապետյան

Ազգային ժողովում Աննա Վարդապետյանը երդում տվեց՝ ստանձնելով գլխավոր դատախազի պաշտոնը:

«Երդվում եմ անշեղորեն ղեկավարվել Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ՀՀ սահմանադրական կարգն ու անվտանգությունը, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը»,- ասաց Վարդապետյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ որոշում է ստորագրել Աննա Վարդապետյանին վարչապետի օգնականի պաշտոնից ազատելու մասին:

Հիշեցնենք՝ Աննա Վարդապետյանն ԱԺ արտահերթ նիստում ընտրվել էր ՀՀ գլխավոր դատախազ: Վարդապետյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Related posts

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը ՀՀ առաջնահերթություններից են. Վահագն Խաչատուրյան

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ անվտանգ արևայրուք ստանալու կանոնների մասին