Երասխահունի վարչական ղեկավարը պաշտոն է ստացել կեղծ դիպլոմով․ հարուցվել է քրեական գործ

Ս․թ․ հոկտեմբերի 27-ին Արմավիրի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել կեղծ դիպլոմով ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնում նշանակվելու դեպքի առթիվ։ Գործը նույն օրը մակագրվել է Սերժ Ռուշանյանին։

Iravaban.net-ը տեղեկացնում Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն

Մ․Ժ․Թ․-նի նկատմամբ, հարուցվել է հանրային քրեական հետապնդում այն բանի համար, որ նա քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում, ձեռք է բերել իր անվամբ կազմված, տնտեսագիտական համալսարանի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ AB 214235 համարի, իրավաբանական նշանակության փաստ հավաստող ակնհայտ կեղծ բակալավրի աստիճանի դիպլոմ։

Մ․Թ․-ը նշված փաստաթուղթը ձեռք բերելուց հետո, «Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնում պաշտոնավարելու նպատակով, այն 06.06.2023 թվականին օգտագործել է, մասնավորապես՝ Երասխահուն՝ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը ստանձնելու նպատակով 06.06.2023 թվականին հիշյալ ակնհայտ կեղծ դիպլոմը ներկայացրել է ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարան:

«Արմավիրի Մեծամորի համայնքապետի 07.06.2023 թվականի թիվ 192-Ա կարգադրությամբ Մ․ Թ․-ը նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնում։

Միաժամանակ, թիվ 48113724 քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մեսրոպ Ժորժիկի Թումանյանը ՀՀ տնտեսագիտական համալսարանում չի սովորել և վերջինիս ՀՀ տնտեսագիտական համալսարանի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ AB 214235 համարի բակալավրի աստիճանի դիպլոմ չի տրամադրվել, իսկ AB 214235 համարի դիպլոմը /ատեստատը /03.06.20215 թվականին Արցախի պետական համալսարանի կողմից տրված է եղել Է․Յ․ Ղ․-ին:

Այսպիսով՝ Մ․Ժ․Թ․-ին մեղսագրվում է հանրորեն վտանգավոր արարքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով:

Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։ 

Քրեական գործի վարույթն ստանձնելու և համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ հարուցելու մասին դատարանը որոշեց վարույթն իրականացնել գրավոր ընթացակարգով և դատավճիռ կայացնել 2025 թվականի նոյեմբերի 13-ին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Related posts

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենսդրական խստացումներ նախաձեռնելու առաջարկով

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները

Ընդդիմադիր 6 կուսակցություններ հայտարարություն են տարածել ընտրությունների արդյունքների վերաբերյալ