Եվրոպացի դիվանագետները ոչ պաշտոնական կարգով նախազգուշացրել են ՌԴ-ին, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է խոցել ռուսական ինքնաթիռները․ Bloomberg

Եվրոպացի դիվանագետները նախազգուշացրել են Կրեմլին, որ ՆԱՏՕ-ի երկրները պատրաստ են պատասխանել իրենց օդային տարածքի հետագա խախտումներին, այդ թվում՝ խոցելով ռուսական ինքնաթիռները։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները «մտահոգություն են հայտնել» սեպտեմբերի 19-ին Էստոնիայի օդային տարածք ռուսական կործանիչների ներխուժման կապակցությամբ։
Նշվում է, որ զրույցի արդյունքում նրանք եկել են այն եզրակացության, որ այս խախտումը եղել է ռուսական հրամանատարության կողմից «նախապես ծրագրված մարտավարություն»։ Bloomberg-ի աղբյուրները պնդում են, որ բանակցությունների ժամանակ ռուս դիվանագետը հայտարարել է, թե նման ներխուժումները իբր պատասխան են Ղրիմի վրա Ուկրաինայի հարձակումներին, որոնք «անհնարին կլինեին առանց ՆԱՏՕ-ի աջակցության»։
Ռուսաստանի իշխանությունները պաշտոնապես հերքում են, որ կործանիչները մտել են Էստոնիայի օդային տարածք։ Էստոնիայի իշխանությունները հայտարարել են, որ երեք ռուսական МиГ-31 ներխուժել են երկրի օդային տարածք և այնտեղ մնացել 12 րոպե։

Related posts

Ինչ պատկեր է 131 ընտրատեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 162 ընտրատեղամասերից

Նախնական արդյունքները՝ Շիրակի մարզի 150 ընտրատեղամասերից