Եվրոպան արագացնում է ներգաղթյալների արտաքսումը

Եվրոպայում ներգաղթյալների թիվը նվազում է։ 2022 թվականից ի վեր ԵՄ մուտք գործող նոր ներգաղթյալների թիվը կայուն նվազել է՝ 2024 թվականին 5,4 միլիոնից հասնելով 4,5 միլիոնի (-24%)։

2025 թվականին ապաստան հայցողների թիվը, որոնց պաշտպանության կարգավիճակ է տրվել, նույնպես նվազել է՝ հասնելով 361000-ի, ինչն ամենացածր ցուցանիշն է 2019 թվականից ի վեր:

Միևնույն ժամանակ, արտաքսման որոշումների թիվն անցյալ տարի հասել է գրեթե կես միլիոնի, ինչն ամենաբարձր մակարդակն է 2019 թվականից հետո։ Չնայած իրականում միայն մի փոքր մասն է վերադառնում. անցյալ տարվա արտաքսումները՝ 155 հազարը, ամենազանգվածայինն էին 2020 թվականից ի վեր:

2025 թվականին ամենաշատ արտաքսվել են թուրք ներգաղթյալները՝ ավելի քան 13000 մարդ, ապա վրացիները՝ 10475, սիրիացիները՝ 8370 և ալբանացիները՝ 8020 մարդ: Գերմանիան իրականացրել է արտաքսումների ամենամեծ թիվը՝ գրեթե 30000 ներգաղթյալ, դրան հաջորդում են Ֆրանսիան՝ գրեթե 15000-ով, և Շվեդիան՝ ավելի քան 11000-ով։

Եվրամիությունը դեռևս վերջնական որոշում չի կայացրել 2027 թվականի մարտից հետո Ուկրաինայի քաղաքացիների համար ժամանակավոր պաշտպանության ռեժիմի հնարավոր երկարաձգման վերաբերյալ: Այժմ քննարկումներ են ընթանում Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ անդամ պետությունների միջև: Քննարկում են նաև ԵՄ մեկնած զինվորական տարիքի ուկրաինացի տղամարդկանց նկատմամբ սահմանափակումների տարբերակները:

Related posts

Կառավարությունը կաջակցի ՀՀ տնտեսվարողներին թարմ պտուղբանջարեղեն, ծաղիկ արտահանել ԵՄ-ի, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ

Ջերմատնային արտադրության լոլիկ, պղպեղ, ելակ, ծաղիկ արտահանող տնտեսվարողներին կտրամադրվի փոխհատուցում այլ երկրների շուկաներում մրցունակության համար

Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ