Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում Հայաստանն այսօր ունի 4 մասնակից

Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում նոյեմբերի 2-ին Հայաստանն ունի 4 մասնակից: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Երևանի ժամանակով 16:00-ին երիտասարդների պայքարում մեդալների համար կմրցեն 94 կգ քաշային Գրիգոր Ղազարյանն ու Վալերիկ Մովսիսյանը:

Ժամը 18:00-ին աղջիկների 77 կգ քաշայիններում կմրցի Աննա Ամրոյանը:

Ժամը 20:00-ին մինչև 23 տարեկանների 88 կգ քաշային տղաների մրցաշարին կմասնակցի Սուրեն Գրիգորյանը:

Related posts

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

Քննարկվել է հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Էնդի Բըրնհեմը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնավարումը կսկսի Թրամփին և Զելենսկուն զանգերով. BBC