Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունը պետք է երաշխիքներ ապահովի Ռուսաստանի համար. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ ակնկալում է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Մենք պետք է շարունակենք օգնել Ուկրաինային, ձգտենք խուսափել լարվածության աճից, պաշտպանել Զապորոժիեի ԱԷԿ-ը և նախապատրաստել երկխոսություն այն օրվա համար, երբ բոլորը կհայտնվեն բանակցությունների սեղանի շուրջ»,- նշել է Ելիսեյան պալատի ղեկավարը:

Նրա խոսքով՝ Եվրոպայի ապագա անվտանգության ճարտարապետությունը պետք է երաշխիքներ ապահովի Ռուսաստանի համար։

«Մենք պետք է մտածենք անվտանգության ճարտարապետության մասին։ Խոսքը, մասնավորապես, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունների մասին է, որ ՆԱՏՕ-ն մոտենում է Ռուսաստանի սահմաններին՝ զենք տեղակայելով, որը կարող է սպառնալ նրան»,- Մակրոնի խոսքերը մեջբերում է ТАСС գործակալությունը:

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ ՆԱՏՕ-ն պետք է պաշտպանի դաշնակիցներին և միաժամանակ Ռուսաստանին երաշխիքներ տա սեփական անվտանգության համար:

Related posts

Հարկադիր կատարումն ապահվող ծառայությունը շարժական գրասենյակներ կունենա

Բագրատ Սրբազանն անդրադարձել է Կառավարության հայտարարությանը

Մեկուկես միլիոն դրամի ծխախոտը գնել էր վերավաճառելու նպատակով