Եվրոպական կողմը գոհ է Հայաստանի գերազանց համագործակցութունից և ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի կիրարկումից

Հետընդունման համատեղ կոմիտեի հունիսի 29-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցած 7-րդ նիստը համանախագահել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Եվրոպական հանձնաժողովի Ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության անօրինական միգրացիայի և վերադարձի քաղաքականության բաժանմունքի ռեադմիսիայի բաժնի պետ Ռամոնա Թոդերը։

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին Միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի աշխատակիցները, ԱԳՆ, ԱԱԾ և Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ներկայացուցիչները, իսկ ԵՄ կողմից՝ Ավստրիայի, Բելգիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Նիդերլանդների և Շվեդիայի համապատասխան կառույցների աշխատակիցները, ինչպես նաև՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության և Ֆրոնտեքսի ներկայացուցիչները։

«Եվրոպական կողմն իր գոհունակությունը հայտնեց հայկական կողմի գերազանց համագործակցության և ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի կիրարկման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերի ու առաջընթացի համար։ Ռ. Թոդերը նշեց, որ Հայաստանը կարող է լավագույն օրինակ ծառայել վերադարձի և վերաինտեգրման ոլորտում իրականացվող հսկայական աշխատանքի շնորհիվ։

Իր հերթին Ա.Ղազարյանը ներկայացրեց ոլորտում ընթացիկ զարգացումները՝ նշելով, որ ներկայում միգրացիոն ոլորտում տեղի են ունենում ինստիտուցիոնալ բարեփոխումներ, իսկ միգրացիոն հարցերը կարգավորող հայեցակարգը վերջերս է հաստատվել Կառավարության կողմից, որի հիմքում ընկած են 3 կարևոր սկզբունքներ՝ համակառավարումը, համագործակցությունը և փաստահենությունը։ Նա նաև անդրադարձավ ներկայումս իրականացվող պետական վերաինտեգրման աջակցության ծրագրին, Հայաստանից կամավոր վերադարձի և վերաինտեգրման համակարգի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են ռեադմիսիոն վիճակագրությունը, երկկողմ կիրարկման արձանագրությունների կարգավիճակը, ռեադմիսիոն հարցերով աշխատակիցների կարողությունների զարգացման շարունակակության հարցը և համաձանագրի կատարման արդյունավետությունն առավել բարձրացնելուն ուղղված տեխնիկական և բովանդակային այլ հարցեր։

Related posts

Նախնական պայմանավորվածություն կա ադրբեջանական կողմի հետ անհայտ կորածների համատեղ որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրեն

Քրեակատարողական ծառայողները հանձնուքում առկա վերնազգեստի վրա հայտնաբերել են թմրանյութի նմանվող հետքեր

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի