Եվրոպական խորհրդարանի Մշակույթի և կրթության հանձնաժողովը կոչ է արել ուժեղացնել երեխաների պաշտպանությունը սոցիալական ցանցերում

Եվրոպական խորհրդարանի Մշակույթի և կրթության հանձնաժողովը կոչ է արել ուժեղացնել երեխաների պաշտպանությունը սոցիալական ցանցերում և թվային հարթակներում։
Հանձնաժողովն առաջարկում է, որ տեխնոլոգիական ընկերություններն ապահովեն անչափահասների համար առավել անվտանգ թվային միջավայր՝ ծառայությունների նախագծման փուլից ներդնելով անվտանգության և գաղտնիության բարձր չափանիշներ։
Փաստաթղթում ընդգծվում է նաև ալգորիթմների թափանցիկության, տարիքին համապատասխան թվային ծառայությունների, երեխաներին ուղղված թիրախային գովազդի սահմանափակման և կախվածություն ձևավորող գործառույթների նվազեցման անհրաժեշտությունը։
Բացի այդ՝ հանձնաժողովը կոչ է անում սահմանել միասնական կանոններ ինֆլուենսերների գործունեության համար, ինչպես նաև սահմանել խիստ պահանջներ արհեստական բանականության համակարգերի նկատմամբ՝ կանխելու երեխաների իրավունքների խախտումները և սինթետիկ վնասակար բովանդակության տարածումը։

Related posts

ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ

Կողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան

Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևանների հետ. Կոբախիձե