«Եվրատեսիլ-2021»-ում հաղթել է Իտալիան

«Եվրատեսիլ-2021»-ի հաղթող է դարձել Իտալիայի Maneskin ռոք խումբը: Ռոտերդամում կայացած երգի մրցույթում նա կատարել է հարդ-ռոք “Zitti e bouni”կոմպոզիցիան ։ Հեռուստադիտողների եւ ազգային ժյուրիի քվեարկության արդյունքները հայտարարվել են մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը “Եվրատեսիլի” եզրափակիչից հետո:

Առաջին հնգյակում տեղերը բաշխվել են հետեւյալ կերպ. Maneskin (Իտալիա) ՝ առաջին տեղ, Բարբարա Պրավի (Ֆրանսիա) ՝ երկրորդ, Gjon ‘ s Tears (Շվեյցարիա) ՝ երրորդ, Daði og Gagnamagnið (Իսլանդիա) ՝ չորրորդ, Go_A (Ուկրաինա) ՝ հինգերորդ: Նրանց հաջորդում են Blind Channel (Ֆինլանդիա), destini (Մալթա), the Roop (Լիտվա), Mania (Ռուսաստան), Stefania (Հունաստան). Գերմանացի Յենդրիկը ընդհանուր հաշվարկում գրավել է նախավերջին ՝ 25-րդ տեղը:

«Եվրատեսիլ»-ի թվով 65-րդ մրցույթը Ռոտերդամում պետք է տեղի ունենար 2020 թվականին։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով այն տեղափոխվել է։ Մրցույթում գործել են խիստ համաճարակաբանական նորմեր։

Ինչպես հայտնի է, Հայաստանն այս տարի չի մասնակցել «Եվրատեսիլ» երգի մրցույթին։

Related posts

ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ