Եվրահանձնաժողովը նշել է 12 պայման Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհին

Եվրահանձնաժողովը անվանել է 12 պայման, որոնք կատարելու դեպքում խորհուրդ կտրվի Վրաստանին տրամադրել Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ։

Վրաստանի անդամակցության հայտի վերաբերյալ կարծիքը հրապարակված է ԵՀ կայքում։ Չափորոշիչների թվում առաջնային են ապաօլիգարխացումը, որը պետք է կանխի տնտեսական, քաղաքական և հասարակական կյանքի վրա անձնական շահերի չափազանց մեծ ազդեցությունը:

Պետք է ամրապնդել կազմակերպված հանցավորության դեմ պայքարը՝ ապահովելով պատասխանատվություն և վերահսկողություն իրավապահների նկատմամբ:

Ընդունել և իրականացնել դատաիրավական բարեփոխումների թափանցիկ ու արդյունավետ ռազմավարություն, ապահովել ամբողջական և իսկապես անկախ, հաշվետու ու անաչառ դատական ​​համակարգ:

Ավելի մեծ ջանքեր գործադրել՝ ապահովելու ազատ, պրոֆեսիոնալ, բազմակարծիք և անկախ լրատվամիջոցների միջավայրը:

Շտապ գործողություններ ձեռնարկել խոցելի խմբերի մարդու իրավունքների պաշտպանությունն ուժեղացնելու համար, այդ թվում՝ բռնություն գործադրողների և սադրիչների ավելի արդյունավետ հետապնդման միջոցով:

Հաղթահարել քաղաքական բևեռացումը, ապահովել քաղաքական կուսակցությունների համագործակցությունը «Շառլ Միշելի համաձայնագրի» ոգով։

Related posts

Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնի հետ փորձագիտական քննարկումներ կլինեն՝ համագործակցության խորացման նպատակով

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը

Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու