Եվրախորհրդարանը պահանջել է, որ Ադրբեջանը համաներում հայտարարի ԼՂ-ում ձերբակալվածների, այդ թվում՝ նախկին պաշտոնյաների նկատմամբ

Եվրախորհրդարանն այսօր ընդունած բանաձևում պահանջել է, որ Ադրբեջանը հանձնառություն ստանձնի՝ համաներում հայտարարելու մինչև 2023-ի սեպտեմբերի 19-ը և դրանից հետո ձերբակալվածների, այդ թվում՝ տարածաշրջանի նախկին պաշտոնյաների նկատմամբ:

Կառույցը պահանջել է նաև Ադրբեջանից պաշտպանել հայ համայնքի այն ներկայացուցիչների ունեցվածքը, որոնք ստիպված են եղել հեռանալ Լեռնային Ղարաբաղից:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել և Բաքու է տեղափոխել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Արայիկ Հարությունյանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյաին:

Related posts

Խոշոր վթար Վանաձորում․ կա 11 վիրավոր

Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու դին

Ո՛չ վարչապետի, ո՛չ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան. Նազելի Բաղդասարյան