Եվլախում ավարտվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը

Եվլախում ավարտվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: ԼՂ-ի պատվիրակության կազմում են եղել ԱԽ քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Մարտիրոսյանը և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը։ Ադրբեջանական կողմը ներկայացրել է պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Իլհամ Ալիևը նշանակել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հետ շփումների պատասխանատու։

Պատվիրակության կազմում են եղել նաև Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիևը և հատուկ ներկայացուցչության աշխատակից Իլկին Սուլթանովը։ ԼՂ-ի պատվիրակությունը Եվլախ է հասել Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ և բանակցությունների ընթացքում ևս զորակազմից ներկայացուցիչ է եղել:

Related posts

Սուրեն Պապիկյանը մի խումբ սպաների կոչումներ է շնորհել

Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճել