Ես այսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների վերադարձի դիմաց. Նիկոլ Փաշինյան

Ես այսօր էլ եմ պատրաստ իմ որդուն հանձնել գերիների վերադարձի դիմաց, և դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում նաև միջնորդել եմ, որ ձեր քաղաքական ուժերը այդ հարցում որոշակի գործնական աջակցություն ցուցաբերեն, և հիմա էլ եմ առաջարկում, որովհետև մենք այդ առաջարկը այն ժամանակ պաշտոնական, ոչ պաշտոնական խողովակով արել ենք ադրբեջանական կողմին, որը, ցավոք, արձագանք չի գտել. որ պահին արձագանք կգտնի, դա ուժի մեջ գտնվող արձագանք է: Այս մասին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի՝ գերիների վերադարձի վերաբերյալ հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք հայտարարել ենք, հայտարարում ենք, որ ամեն օր աշխատանք է արվում գերիների վերադարձի համար, բայց դա չի նշանակում, որ վերադարձան՝ հետաքննություն չի արվելու. իհարկե, արվելու է. արվել է, արվում է և արվելու է»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ կլինեն գերեվարման դեպքեր, որտեղ կոնկրետ քրեաիրավական հետևանք չի լինի, կլինեն գերեվարման դեպքեր, որտեղ քրեաիրավական հետևանքներ կլինեն:

«Վերևից հրաման են տվել, որ հայրենիքը չպաշտպանեն, որ չկրակեն, վերևից հրաման են տվել, որ գերի հանձնվեն, վերևից հրաման են տվել, որ գերեվարված ադրբեջանցիներին բաց թողնեն. եթե եղել է նման հրաման, նման հրաման տված մարդիկ կդատվեն, բայց էդ ամեն ինչը բացարձակ իրականության հետ կապ չունի. մենք պարզ բան ենք ասում, ասում ենք՝ զինվորականը ունի պարտականություններ և իրավունքներ, ինչպես մեզնից յուրաքանչյուրը. զենքը տրվում է զինվորականին ի պատասխանատվություն: Զենք կորցնելը քրեական պատասխանատվություն է ենթադրում»,- նշեց վարչապետը:

Ինչ վերաբերում է գերիների վերադարձի փոխարեն իր որդուն Ադրբեջանին հանձնելուն, ապա Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հետ չի կանգնել այդ գաղափարից:

Related posts

Կիրանցում կա 4 շինություն, որը չի մնում ՀՀ տարածքում. Արմեն Գրիգորյան

Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում

Տեղի է ունեցել ՔՊ կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. վարչապետը ներկայացրել է մանրամասներ սահմանազատման գործընթացից