ԵՄ-ն 5 միլիոն եվրո է ներդնում՝ Հայաստանում միջուկային անվտանգության ամրապնդման համար

Եվրոպական միությունը 5 միլիոն եվրո է ներդնում՝ Հայաստանում միջուկային անվտանգության ամրապնդման համար։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունից:

«Ֆինանսավորումը կուղղվի երկու հիմնական ուղղությամբ՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաև` Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի (ANRA, https://anra.am/ ) ու Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի (NRSC, https://nrsc-am.com/ ) մասնագիտական թիմերի աջակցմանը։
Միասին մենք կարևոր քայլեր ենք ձեռնարկում ավելի ապահով ապագայի համար»,- ասված է հաղորդագրությունում։

Related posts

Առաջիկա օրերը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվել