ԵՄ-ն 2 մլրդ եվրոյով ավելացրել է ֆոնդը, որից վճարում են Կիևին զենք մատակարարելու համար

ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են լրացուցիչ 2 մլրդ եվրոյի հատկացումը Խաղաղության եվրոպական միջկառավարական ֆոնդին, որից ֆինանսավորվում են Ուկրաինային հատկացվող ռազմական մատակարարումները: Այս մասին հայտնում է Եվրամիության խորհրդում Շվեդիայի նախագահությունը։
«Այսօր ԵՄ մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են լրացուցիչ երկու միլիարդ եվրոյի հատկացումը Խաղաղության եվրոպական ֆոնդի համար։ Այս որոշումը հստակ ազդանշան է ուղարկում Ուկրաինային և այլ գործընկերներին ռազմական աջակցություն ցուցաբերելու ԵՄ-ի մշտական հանձնառության մասին»,-ասված է Twitter-ում Շվեդիայի նախագահության հաղորդագրության մեջ:

Related posts

Պլանային ջրանջատում Գյումրիում՝ սեպտեմբերիի 15-16-ին

Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին

Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները