ԵՄ-ն վերացնում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերը

Եվրամիությունը չորեքշաբթի կվերացնի Միացյալ Նահանգներից ներմուծվող արդյունաբերական ապրանքների համար սահմանված մաքսատուրքերը՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Սա լավ լուր է անդրատլանտյան առևտրի համար։ Ավելի շատ կանխատեսելիություն, ավելի շատ ընտրություն և ավելի լավ գներ՝ ԵՄ ընկերությունների և սպառողների համար»,- նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Հունիսի 25-ին ԵՄ խորհուրդը հայտարարել էր, որ պաշտոնապես ընդունել է երկու կանոնակարգ, որոնք իրականացնում են մաքսատուրքերի պարտավորությունները՝ շարադրված 2025 թ. օգոստոսի 21-ին ԵՄ-ի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ:

ԵՄ խորհրդի հաղորդագրության մեջ ասվում է, որ այս կանոնակարգերը վերացնում են ԱՄՆ-ի արդյունաբերական ապրանքների համար մնացած մաքսատուրքերը, արտոնյալ հասանելիություն են սահմանում որոշ ամերիկյան ծովամթերքների և ոչ զգայուն գյուղատնտեսական ապրանքների համար՝ մաքսատուրքային քվոտաների և իջեցված սակագների միջոցով, երկարաձգում են ծովախեցգետնի ներմուծման մաքսատուրքերի կասեցումը, այդ թվում՝ վերամշակված ծովախեցգետնի։

Related posts

Ղարաբաղից տեղահանված որոշ ընտանիքներ 10 տարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40 հազար դրամ աջակցություն կստանան

Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Պապիկյան

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է պետական միջամտությամբ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում ունեցած 5 ձեռքբերում