ԵՄ-ն մտադիր է 1 մլրդ դոլարով տուգանել X սոցկայքին. NYT

 

ԵՄ կարգավորիչները «լուրջ պատժամիջոցներ» են ծրագրում X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) դեմ, որը պատկանում է Իլոն Մասկին՝ ապատեղեկատվության և անօրինական բովանդակության դեմ օրենքները խախտելու համար։ Քննարկվող միջոցների թվում է խոշոր տուգանքը, որը կարող է գերազանցել մեկ միլիարդ դոլարը, հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Այս կերպ, ըստ պարբերականի, եվրոպական կարգավորիչները հույս ունեն մյուս ընկերություններին հետ պահել օրենքը խախտելուց:

Նշվում է, որ X-ի համար հնարավոր տուգանքը կարող է է՛լ ավելի «մեծացնել լարվածությունը» ԵՄ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններում, քանի որ պատժամիջոցների թիրախը նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր խորհրդականներից մեկն է։ Սպասվում է, որ տուգանքի մասին կհայտարարվի 2025 թվականի ամռանը։

Տուգանքից բացի, եվրոպական կարգավորիչները X-ից կպահանջեն կատարել «արտադրանքի փոփոխություններ»: Սակայն չի նշվում, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են քննարկվում։

NYT-ի զրուցակիցները նշել են, որ ԵՄ-ն և X-ը դեռ կարող են համաձայնության գալ, եթե սոցիալական ցանցը համաձայնի փոփոխություններ կատարել իր քաղաքականությունում։

Related posts

Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. համայնքապետարանը հերքում է տարածվող լուրերը

Սեպտեմբերի 6-7-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում

Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով