ԵՄ-ն հինգ տարուց ավելի ժամկետով մուլտիվիզա տրամադրելու հանձնարարականներ է պատրաստում. Politico

Եվրահանձնաժողովը (ԵՀ) նոր վիզային ռազմավարության շրջանակներում նախատեսում է քննարկել ավելի քան հինգ տարի ժամկետով բազմակի վիզաների տրամադրման հնարավորությունը: Այդ մասին հայտնում է Politico եվրոպական պարբերականը։

Թերթի տվյալներով՝ այդ քայլը կխթանի համայնքի տնտեսական աճը և կնվազեցնի հյուպատոսությունների ծանրաբեռնվածությունը։ Տաղանդավոր մասնագետների դիմումները քննարկելու համար ԵՀ-ն նախատեսում է լրացուցիչ ֆինանսավորում հատկացնել և եվրոպական սահմանային ու առափնյա պահպանության գործակալության (Frontex) շրջանակներում ստեղծել վիզային աջակցության բաժին:

Ռազմավարության շրջանակներում ենթադրվում է նաև ստեղծել վիզային սահմանափակող կանոնների նոր կատեգորիա, որը որպես «գործիք» կգործի երրորդ երկրներից դիմորդների դեմ՝ «առանց վիզայի ռեժիմների» նկատմամբ ավելի խիստ վերահսկողության հետ մեկտեղ:

ԵՀ-ն նաև փոփոխություններ կկատարի ԵՄ վիզային օրենսգրքում, որպեսզի այն «ավելի ճկուն և արագ դառնա երրորդ երկրների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում»:

Ավելի վաղ Euractiv պորտալը հայտնել էր, որ ԵՄ երկրները քննարկում են Frontex-ի գործառույթների փոփոխության, այդ թվում՝ դրա լիազորությունների ընդլայնման հարցը։ Frontex-ի մանդատի վերանայման մասին այս տարի հայտարարել է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հարցը ներառված է ԵՄ-ի 2026 թվականի աշխատանքային ծրագրում։

Related posts

ԿԳՄՍՆ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ

Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին