ԵՄ-ն ընդգծում է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների իրականացման՝ բոլոր գերիների վերադարձման անհրաժեշտությունը

Եվրոպական միությունն անհրաժեշտ է համարում հարգել միջազգային իրավունքն ու լիարժեք իրականացնել նոյեմբերի 9-ին ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հայտարարությամբ նախատեսված՝ բոլոր գերիների վերադարձի ապահովման դրույթները:   ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանում Եվրոպական միության հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա Եվրոպական միությունն ընդգծում է, որ միջազգային հումանիտար իրավունքը պետք է պահպանվի, ԵՄ-ն կոչ է անում ամբողջությամբ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության՝ ռազմագերիների և պատանդների փոխանակման կետի դրույթները»:

Միաժամանակ, ԵՄ-ն ընդգծում է. «Եթե արտերկրից ինչ-որ գրոհայիններ դեռևս շարունակում են մնալ տարածաշրջանում, ապա նրանք պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն այնտեղից: Եվրոպական միությունը հակամարտության համապարփակ և կայուն կարգավորման բանակցությունների կոչ է անում, որոնք տարածաշրջանին կբերեն տևական խաղաղություն»:

Related posts

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Նիկոլ Փաշինյանը Սերդար Բերդիմուհամեդովին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP17-ի շրջանակներում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին

Առևտրի ոլորտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք. ՊԵԿ