ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարը կամ սիրողական դիվանագետ է, կամ կոռումպացված պաշտոնյա․ Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր թվիթերյան միկրոբլոգում մեկնաբանել է մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիային Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի տված արձագանքը՝ իր անվստահությունը հայտնելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հանդեպ։

«Իմ անվստահությունն ու կասկածները Տոյվո Կլաարի նկատմամբ ավելի են խորանում Ադրբեջանի հանցագործությանը նրա տված արձագանքի պատճառով: Նա կամ սիրողական դիվանագետ է, կամ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է, կամ կոռումպացված պաշտոնյա է, կամ ունի Եվրոպական արժեքների, շահերի և մարդու իրավունքների շեղված ընկալումներ: Բոլոր չորս տարբերակների դեպքում էլ փոփոխություններ են պետք», – գրել է նա։

Related posts

Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել