Եղանակային վատ պայմանների պատճառով արշավականների խումբը չի կարողացել Աժդահակ լեռն իջնել․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 20-ին, ժամը 21։18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աժդահակ լեռան վրա՝ Ակնա լճի մոտակայքում, արշավականների խումբը (22 հոգի) եղանակային վատ պայմաններից ելնելով չեն կարողանում լեռն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարներն արշավախմբին տեղափոխել են մոտակա բնակավայրեր։

Related posts

ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաք է անցկացվել